Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդահայությունը Արամ MP3-ի կողքին է

Մարտ 30,2014 22:46

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում  Արամ MP3-ը պրոմո տուրի շրջանակներում իր  «Not Alone» («Դու մենակ չես») երգը  ներկայացնելու է  նաև Նիդերլանդների երաժշտասեր հասարակայնությանը: Մինչ այդ հայ երգիչը հանդիպել է ռուս և Եվրոպացի հանդիսականին: Պրոմո տուրը կավարտվի ապրիլի 21-ին: Արամ MP3-ը կվերադառնա Երևան, այնուհետև կմեկնի Դանիա: Արդեն  մայիսի 6-ին , հենց առաջին  երգով Արամ MP3-ը կներկայացնի մեր երկիրը եվրոպական երգի այս փառատոնում:karine1

Նիդերլանդներում  Արամ MP3-ին  ու «Վիտամին» ակումբի անդամներ   Արման Խաչատրյանին (Արմուշ), Գարիկ Պապոյանին, Վաչե Թովմասյանին, Կարեն Սահակյանին (Չարենց) և Տիգրան Գևորգյանին (Տիկո)  սպասում են  ապրիլի 18-ին ։ Միջոցառման կազմակերպման  պատասխանատվությունն իր  վրա է  վերցրել «Match made in Heaven» միջոցառումների կազմակերպման հոլանդահայ գործակալությունը, որն արդեն լավ աշխատանքի փորձ ունի: Արդեն պատրաստ են գովազդագրերը,  և մեր  ընթերցողը հնարավորություն  ունի ծանոթանալ  միջոցառման վայրի ու ժամի մանրամասներին: Գործակալության տնօրեն  Կարինե Քլյանն անձամբ է շահագրգռված միջոցառումը բարձր  մակարդակով կազմակերպելու: Նպատակներից մեկը մեր  մասնակցին լրացուցիչ լիցք հաղորդելն է’ լավ տրամադրություն, դրական էներգիա փոխանցելը: Կարինե  Քլյանը բոլորի համար ապրիլի  18-ին խոստանում է անմոռանալի համերգային երեկո: Այդ իսկ պատճառով   խնդրում է  տոմսերը   պատվիրել նախօրոք’ հարմարավետ  նստելատեղեր  ունենալու համար: Բացի  դրանից շուտ տոմս  ունեցողները կվճարեն 35 եվրո, ավելի  քիչ, քան  տեղում գնողներից: Ամստերդամի Rhoneweg 12 հասցեում գտնվող համերգասրահի դռները բաց կլինեն ժամը 19-ից, համերգի սկիզբը  ժ.20.30-ից: Ավելի քան 2,5 ժամ հանդիսատեսները հնարավորություն  կունենան դիտել Վիտամին  ակումբի անդամների կատակներն ու լսել Արամ MP3-ի երգերը, որոնց թվում’«Դու մենակ չես»  Եվրատեսիլյան երգը: Բոլոր  մասնակիցները հնարավորություն  կունենան լուսանկարվելու իրենց  սիրելի արտիստների հետ: Ինչպես խոստանում են միջոցառման կազմակերպիչները, սա միակ անակնկալը չի  լինելու: Կեսգիշերից հետո DJ-ի  ուրախ երգերի ու պարերի ծրագիրն է, որից հետո խաղարկվելու են  այնպիսի շահումներ, որոնց  ցանկն անակնկալ է:

Միջոցառման համար ընտրված է  նշանաբան , հենց  երգի  մոտիվացիայով”Aram You not Alone !” (Արամ դու  մենակ չես): ՈՒրեմն  մի  խնդրանք, շտապեք նախօրոք ձեր  տեղն ապահովել Եվրատեսիլյան մեր մասնակցի  կողքին : Մենք հայաստանյան  մասնակցի’ Արամ MP3-ի կողքին ենք, սպասում ենք ձեր արձագանքին:

«Նիդերլանդական Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31