Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը իրավիճակի տերն է, այդտեղ չկա երկրորդ կարծիք». Սարգիս Հացպանյան

Մարտ 31,2014 17:09

«Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աննախադեպ էին՝ մասնակցության առումով»,- այսօր՝ մարտի 31-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Փորձագետը ընտրությունների մասնակիցների թվից բացի նաեւ աննախադեպ է համարում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քվեների եւ այդ օրը տեղի ունեցած հանցագործությունների քանակը. Ընտրությունների օրը Թուրքիայում սպանվել էր 9-12 մարդ եւ եղել են ծանր վիրավորներ: Բացի այդ, ընտրությունների ավարտից անմիջապես հետո հոսանքազրկվել էր մոտ 40 թուրքական կարեւոր քաղաք.

«Դա բացատրվում է շատ վերլուծաբանների կողմից, որ Էրդողանը այնքան վատ վիճակում է հայտնվել մինչեւ ընտրությունների ժամանակահատվածը, որ քվեներն անընդհատ անկում էին ապրում 45-28 տոկոսի, ու որպեսզի դա վերականգնվի, երեւի թե, ինչ-որ քայլերի դիմեցին: 3 օր առաջ նախքան ընտրությունները, ասացին, որ 3 անգամ շատ քվե է տպագրվել այդ տպագրատանը, քան նախատեսված է»:

Սարգիս Հացպանյանը հայտարարեց, որ էրդողանը իր կուսակցության հաղթանակից հետո 3 ուղերձ է արել, որոնցից առաջինը այն էր, որ աշխարհը պետք է հաշվի նստի իր եւ իր կուսակցության հետ.

«Մենք ձեզ ցույց տվեցինք, ժողովրդավարությունը սա է, եւ Թուրքիան ինձ է ընտրում, դուք այս Թուրքիայի հետ պետք է հաշտվեք»,- այս ուղերձը արեւմտյան գրեթե բոլոր երկրներում, արաբական աշխարհում ընդունված է, որ Էրդողանը իրավիճակի տերն է, այդտեղ չկա երկրորդ կարծիք»:

Պարոն Հացպանյանը նշեց, որ ընտրությունների արդյունքում տնտեսական ճգնաժամ էր սպասվում, սակայն վերջին ամիսների Թուրքիայի տնտեսական աճը ճիշտ հակառակն է ցույց տվել եւ երկրորդ ուղերձը հենց դա է համարում.

«Էրդողանը դրա մասին շատ երկար խոսեց, ասաց. «Ի՞նչ էին անում այդ արեւմտյան երկրները, որ մեզ վախեցնում էին, սկանդալներ էին անում, որ մեզ ծնկի բերեն, մենք ցույց տվեցինք, որ մեր տնտեսությունը շատ ամուր է եւ առանց մեզ Եվրոպայի տնտեսությունը չի կարող շարժուն լինել, ամեն գործում անդամն ենք այդ եվրոպական տնտեսական համակարգի եւ Եվրոպան պետք է հաշվի նստի մեր հետ»:

Իսկ երրորդ ուղերձը, ըստ Սարգիս Հացպանյանի, ուղղված է եղել Սիրիային եւ լուրջ սպառնալիք է հանդիսանում նրա համար: Փորձագետը նշեց, որ Էրդողանը նախ հերքել է այն կարծիքը, թե Թուրքիան է հովանավորում արաբական ահաբեկչական խմբավորումներին եւ ասել է, թե մինչեւ հիմա իրենք իրենց ուժը ցույց չեն տվել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31