Լրահոս
Օրվա լրահոսը

Chron. Թուրքիան օտարերկրյա զորք է ուղարկում Լաթաքիա. Սիրիայի ՏՆ

Մարտ 31,2014 18:17

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զուբին Թուրքիային մեղադրել է Սիրիայի սահման օտարերկրյա գրոհայիններ ուղարկելու մեջ: Հայտնում է «Քրոն» լրատվականը՝ հղում անելով «Ասոշիեյթիդ Փրես»-ին:

Սիրիայի հանրային հեռուստատեսության եթերում մարտի 30-ին ալ-Զուբին հայտնել է, որ Թուրքիան օգնում է «մինչև ատամները սրված օտարերկյա խմբավորումներին» մուտք գործել Լաթաքիա նահանգ:

Ապստամբների կողմից Քեսաբի գրավումից հետո, որի մեջ նույնպես մեղադրում են Թուրքիային միջամտության համար, հայերը ապաստան են գտել հենց Լաթաքիայում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31