Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 31-ը Անդրե Աղասիի մարզական կարիերայում

Մարտ 31,2014 20:51

1996 թվականի այս օրը Անդրե Աղասին հաղթել է Մայամիում անցկացված «Lipton Championships» մրցաշարում: Այդ օրը խորվաթ Գորան Իվանիշեւիչի հետ եզրափակիչ խաղում նա կորտում անցկացրել է ընդամենը 10 րոպե: Մրցակիցը ներկայացել էր մեջքի վնասվածքով եւ շատ կարճ ժամանակում հասկացել, որ ուժեղ ցավի պատճառով ի վիճակի չի լինելու պատշաճ հանդես գալ, առավել եւս՝ խաղալ մինչեւ վերջ:

2002  թվականի մարտի 31-ին նույն Մայամիում Անդրե Աղասին տարել է ATP մրցաշարերում իր 700-րդ հաղթանակը: Ամերիկահայ 31-ամյա թենիսիստը վճռորոշ  խաղում 6:3, 6:3, 3:6, 6:4 հաշվով պարտության է մատնել այն ժամանակ 20 տարեկան շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ news.com.au-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31