Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ում վախենում են ասպետ երեւալ»

Մարտ 31,2014 22:50

«Դոն Կիխոտ» հիմնադրամը հնարավոր է առաջիկայում ՀՀԿ ողջ կազմին ասպետի կոչումներ շնորհի:

Հիշեցնենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ,  այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ասպետի կոչում ստացավ՝ որպես մեր ժամանակների դոն Կիխոտ:

Հիմնադրամի նախագահ Վարդան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արդեն ծրագրե՞լ են հաջորդ ասպետի կոչումն ում են շնորհելու: Պարոն Վարդանյանն ասաց՝ դեռ ասպետի կոչման մեկին աչքի տակ չունեն, հետո կիսվեց իր տպավորությամբ. «Շանթ Հարությունյանի մեջ դոն Կիխոտը 99% է կազմում, իսկ ՀՀԿ-ական գործիչները 100% -ով Սանչո Պանսա հերոսին են հիշեցնում: Դոն Կիխոտն ուզում է անշահախնդիր գնա, օգնի, իսկ Սանչո Պանսան ասում է՝ դրանից ինձ ինչ օգուտ, դա մեզ ի՞նչ կտա: ՀՀԿ-ն ծայրից ծայր առանց բացառության Սանչո է, իրենց փողի համար են այնտեղ նստած: ՀՀԿ-ում վախենում են ասպետ երեւալ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    ՀՀԿ-ում էնքաաաաան բանից են վախենում, իսկ հայտնի է, որ վախը դրդող ուժ է…. Վախենում են եւ դիմում ամեն ինչի…………

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31