Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետ. «Համայնքների խոշորացման դեպքում գյուղը կկորցնի իր դեմքը»

Ապրիլ 01,2014 23:11

Համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկումները գյուղապետերի շրջանում դեռ շարունակվում են: Կարծիքները, կանխատեսումները ու տրամադրվածությունը այս ծրագրի վերաբերյալ հիմնականում բացասական են: Մեղրու տարածաշրջանի Կարճեւան գյուղական համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը նույնպես լավատես չէ այս առումով՝ նշելով, որ գյուղապահպանության առումով այն կարող է բացասական հետեւանքներ թողնել:

gyughapet-Karjevan

«Արդյունքը ճիշտ կերեւա ծրագրի իրականացման վերջում, լա՞վ էր, թե՞ վատ այդ ժամանակ հստակ կիմանանք, բայց այս պահի դրությամբ իմ կանխատեսումը, իմ կարծիքը բացասական է մի քանի առումով. նախ գյուղապահպանության առումով շատ բացասական դեր ունի, որովհետեւ այսօր ամեն մի գյուղ իր տեսակը, իմ դեմքն ունի, կա կարճեւանցի, կուրիսեցի, շվանիձորցի…, եթե այսօր Կարճեւանը մտնի Մեղրի համայնքի մեջ, ապա այն տեսակը, որ այսօր մենք ունենք, ժամանակի ընթացքում կփոխվի եւ գյուղը՝ որպես այդպիսին, իր տեսակով այլեւս չի մնա…», – ասաց Կարճեւանի գյուղապետը: Արմեն Ավետիսյանի խոսքով՝ գյուղացիները եւս դեմ են այս ծրագրին, անմիտ են համարում գյուղում լավ դպրոց ու մանկապարտեզ ունենալով հանդերձ՝ երեխաներին տանել հարեւան համայնք եւ այլն, բացի այդ՝ կվերանա հազարավոր տարվա պատմություն ունեցող գյուղի դեմքը, կոլորիտը, որը դարերով պահպանվել է մինչ օրս:

«Կարծում եմ մարդկանց համար կոմունալ ծառայություն մատուցելն ուրիշ է, դա հնարավոր է շատ լավա անել, բայց մարդ պահելն ու գյուղ պահելն ուրիշ խնդիր է:  Գյուղերի  խոշորացումը գյուղ  պահելուն կխանգարի: Որքանով հասկանում եմ՝ դա հիմնված է տնտեսական հաշվարկների վրա եւ հաշվի է առնվում, թե որ տարբերակն է ավելի ձեռնտու: Ընդունենք մեր գյուղի մանկապարտեզը, որ  ես լավ վիճակում եմ պահում, կարող են փակել եւ տնտեսվող գումարի հաշվին երեխաներին տեղափոխել հարեւան համայնք,  բայց մանկապարտեզը, դպրոցը գյուղի դեմք են չէ՞ նաեւ; Ավելին՝ մի առ ժամանակ երեխաներին տանել-բերելուց հետո, մարդիկ կտեղափոխվեն  գյուղից, մարդ չի մնա համայնքում, այդ դեպքում արդեն ավտոբուսը դատարկ կգնա գյուղից՝ մարդ չի լինելու տեղափոխելու համար, ինչն էլ գյուղի դատարկմանը կհանգեցնի…»,- ավելացրեց Կարճեւանի գյուղապետը եւ  ցավով նշեց, որ կանխատեսումների իրականացման դեպքում Կարճեւան գյուղը ընդամենը կենտրոնացված համայնքի մի սովորական թաղամաս կներկայացնի իրենից՝ ընդգծելով, որ իր այս տեսակետն ամենեւին կապ չունի գյուղապետի իր պաշտոնի հետ, քանի որ այսօր թյուր կարծիք է ձեւավորվել, որ գյուղապետերն իրենց պաշտոնից զրկվելու մտավախությունից ելնելով են նման դիրքորոշում արտահայտում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Համայնքների միավորման-չմիավորման հարցը ավելի ճիշտ կլինի լուծել հանրաքվեի միջոցով՝համայնքի բնակիչների միջև:Եթե համայնքը համաձայն է ինքնուրույն,առանց պետական ֆինանսավորման իր գոյությունը պահել,չմիավորել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930