Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից

Ապրիլ 02,2014 22:40

Ապրիլի 2-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1983 թ. ծնված Հ. Ս.-ը Կիևյան կամրջից ցած նայելով` մոտ կես ժամ հեռախոսով խոսել է, ինչն էլ անցորդների մոտ ինքնասպանության փորձի տպավորություն է թողել:

Ոստիկանության աշխատակիցները Հ. Ս.-ին ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին մանրամասները ճշտելու նպատակով:

 

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930