Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի փաստաբան. «Ֆելիքս Թոխյանը խախտել է սահմանադրական կարգը». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 04,2014 12:51

Հատված փաստաբան, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հարցազրույցից:

    -Կառավարության արձագանքում նշված է. «ՍԴ-ն սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկվեն», բայց արդյոք սրանով չի՞ սրբագրվում ՍԴ որոշումը, ուր խոսքը ոչ թե թերությունների, այլ հոդվածների հակասահմանադրականության մասին է:

-Իհարկե: Սահմանադրական դատարանը թերություններ շտկող մարմին չէ, այլ սահմանադրական հիմնախնդիրներ լսող ու վերլուծող, որն իր որոշմամբ արձանագրեց, որ օրենքում թույլ են տրվել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ:

Իսկ այժմ ես մի անմեղ հարց եմ ուղղում պարոն վարչապետին, նաեւ պատգամավոր Դավիթ Հարությունյանին. ասացեք խնդրեմ, իսկ ե՞րբ է ուժի մեջ մտնելու ՍԴ եզրափակիչ որոշման 6-րդ կետը: Ժողովուրդը ձեզանից ակնկալում է այս շատ պարզ, բայց եւ կարեւոր հարցի պատասխանը:

   -Նախօրեին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իր հերթին ասաց հետեւյալը. «Սահմանադրական դատարանը չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք՝ կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն կառավարության եւ Ազգային ժողովի կողմից, իսկ մինչեւ սեպտեմբերի 30-ը օրենքը գործելու է, եւ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարումները»: Ի դեպ, ՍԴ անդամի այս խոսքերից հետո ամեն ինչ իրար խառնվեց: 

-Նման հայտարարությունն ինձ հիմք է տալիս ասելու, որ Ֆելիքս Թոխյանի վրա ճնշում է գործադրվել: ՍԴ-ն, ի դեմս նախագահ Գագիկ Հարությունյանի, օբյեկտիվորեն, շատ հստակ հրապարակեց որոշումը, մինչդեռ Ֆ.Թոխյանն իր մեկնաբանություններով աղավաղում է որոշման տրամաբանությունը:
Տեղեկացնեմ, որ ՍԴ այն անդամները, որոնք չեն համաձայնվում մեծամասնության կարծիքի հետ, ունեն այլ կարծիք, ապա օրենքները` սահմանադրությունը, ՍԴ մասին օրենքը, ՍԴ կանոնակարգը, նրանց թույլ է տալիս ներկայացնելու հատուկ կարծիք, որը հանդիսանում է ՍԴ որոշման բաղկացուցիչ մաս եւ հրապարակվում նույն ընթացակարգով: Հետևաբար` պարոն Թոխյանը թող բարի լիներ ոչ թե եթերով ասել իր հատուկ կարծիքը, այլ Գագիկ Հարությունյանի ՍԴ որոշումն ընթերցելուց անմիջապես հետո պաշտոնապես ներկայացներ այն:

ՍԴ-ն չի հայտարարել, որ կա հատուկ կարծիք, հետեւաբար Թոխյանի եթերով հանդես գալը կոպտագույն սխալ է: Հարց եմ ուղղում Ֆելիքս Թոխյանին` ո՞վ է ձեզ տվել իրավունք՝ պարզաբանելու ՍԴ որոշումը: Նա խախտել է սահմանադրական կարգը եւ իր ոչ արդարացի քայլով երկրում ստեղծել սահմանադրական ճգնաժամը: Ազգային ժողովը պետք է բարձրացնի նրա պաշտոնավարման ու մասնագիտական որակավորման հարցը. արդյոք նման անդամը կարո՞ղ է այլեւս պաշտոնավարել:

Իսկ եթերից նրա հնչեցրածը ընդունում եմ ոչ թե որպես ՍԴ անդամի, այլ սովորական քաղաքացու կամ մեր հարեւանի խոսք եւ հայտարարում` ուզում եմ ստանալ Ֆելիքս Թոխյան ՍԴ անդամի հատուկ մասնագիտական կարծիքը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930