Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր ազատ տնտեսական գոտում կստեղծվի 1500 աշխատատեղ». Էկոնոմիկայի նախարար

Ապրիլ 04,2014 12:59

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանն այսօր պայմանագիր կնքեցին՝ Երեւանում, Կաշեգործների փողոցի վրա գտնվող գույքային համալիրի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտում իրականացվելու են աշխատանքներ ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտում:

Նախարարի խոսքերով ազատ տնտեսական գոտում աշխատելու են շուրջ 120 ընկերություններ եւ ստեղծվելու են շուրջ 1500 նոր աշխատատեղեր:

Վահրամ Ավանեսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Էյ Ջեյ Էյ» ընկերությունը 10.72 մլն դոլար է ներդնելու ազատ տնտեսական գոտում. «Որպեսզի ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ եւ ապահովվի ընկերությունների արդյունավետ աշխատանքը»: Վահրամ Ավանեսյանը հույս հայտնեց, որ նոր ազատ տնտեսական գոտին կսկսի գործել 2015 թվականից:

Ընկերության տնօրեն Արտակ Ուդումյանն ասաց, որ այս տնտեսական գոտին նոր բնագավառ է, չնայած նրան, որ արդեն մի ազատ տնտեսական գոտի գործում է Հայաստանում: «Միեւնույն է, ոսկերչությունը իր յուրահատկություններն ունի եւ մենք, ստեղծելով նման կառույց, կհանդիպենք այն հարցերին, որ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է ստեղծել Հայաստանում հզոր ոսկերչական կենտրոն եւ կարողանալ կենտրոնը հասցնել համաշխարհային մակարդակի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930