Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Վարչապետի հրաժարականը 4 ուժերի հետ կապված չէ»

Ապրիլ 04,2014 13:03

«Ես կոֆեի բաժակ նայող չեմ եւ չեմ կարող  ասել ինչ է լինելու: Ենթադրություն անելուց հուշտ չեմ լինում, բայց չեմ ուզում պատասխանել»,- այսօր «Հայելի» ակումբում  ասաց ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, որը  հրաժարվեց պատասխանել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ հարցերին: Պարոն Այվազյանն ասաց, որ դա կուսակցական որոշում էր, եւ երբ լրագրողները փորձեցին նորից շարունակել վարչապետի հրաժարականի մասի հարցերը, պարոն Այվազյանը նորից հրաժարվեց պատասխանել, սպառնալով, որ ասուլիսի չի մնա: Պարոն Այվազյանը որքան էլ հրաժարվում էր պատասխանել վարչապետի հրաժարականի վերաբերյալ հարցերին, այնուամենայնիվ կարծիք հայտնեց, որ այդ հրաժարականը կապված չէր ոչ իշխանական 4 ուժերի ակտիվության հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930