Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը վարչապետի հրաժարականի մասին. «Այդ մարդուն ժերտվա տվեցին». (Տեսանյութ)

Ապրիլ 04,2014 22:45

Այսօր Գյումրու թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով  վարչապետի հրաժարականին, ասաց, որ նրան զոհ տվեցին, այնուհետ նույն բառը թարգմանեց ռուսերեն ասելով`«ժերտվա տվեցին»:

«Մենք հույս ունենք, որ մեր բոլոր գործընկները կգիտակցեն, որ սա մակերեսային, ժողովրդի ուշադրությունը  շեղելուն միտված էժան իշխանական քայլ է և  ոչ ավելին: Այդ մարդուն փոխելով` հավանեք նրան, թե չէ, ոչ մի բան Գյումրիում, Շիրակում, Հայաստանում չի փոխվելու, քանի ամբողջ համակարգը մնում է նույնը` փտած վերից վար: Եվ ես կարծում եմ,  որ անհրաժեշտ է, որ ժողովուրդը շատ ավելի հստակ խոսի մեզ հետ` գործիչների հետ, կուսակցությունների հետ, քաղաքացիական նախաձեռնությունների հետ և դուք ձեր պահանջը ներկայացրեք շատ հստակ բոլորից», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հոպար says:

    Րաֆֆու լեզվով իր մասին ռուսերեն ասեմ. битая карта. Րաֆֆիից արդեն նաֆտալինահոտ է գալիս: Դուք եւ ձեր նման այսպես կոչված քաղաքական գործիչներդ ձեր անկապ գործողություններով ապացուցել եք, որ ամենառեալ եւ միակ քաղաքական գործիչը Սերժ Ազատի Սարգսյաննն է: Մնացածներդ ՀՀԿ-ի հանրահավաքում պայթած փուչիկներ եք: Ամերիկաներից մեկ մեկ հյուրաղերով Հայաստան ժամանելով քաղաքականություն ես խաղում, գիտես թե մենք էլ հարիֆ ենք: Այնպես որ go home my dear american friend.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930