Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ գեներալ Մանվելի վագրի մասին. «Ճաշակի հարց է»

Ապրիլ 05,2014 20:08

Օրերս hetq.am-ը լուր հրապարակեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաեւ մի վագր:   Լրագրողի այցելության ժամանակ կենդանին կապված է եղել գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասել են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ականներն այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց անվտանգությանը, այդքան վախենալու բա՞ն ունեն, որ գործն արդեն հասել է գիշատիչ կենդանիներով պաշտպանվելուն: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, առյուծներ, վագրեր պահելը կուսակցական պատկանելության խնդիր չէ: Դա մարդկանց ճաշակի հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սոս says:

    Դե քանի որ գալուոսի ,, զոոպարկը,, հագեցած է մանր թրթուրավորներից մինչև գիշատիչներ` ուստի և, այո’, ճաշակի խնդիր է…

  2. vovo says:

    իսկ. կոկորդիլոս չեն ուզում պահել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930