Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են «Հայուհի 2014» մրցանակաբաշխության հաղթողները

Ապրիլ 06,2014 18:52

Ապրիլի 5-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, կանանց միամսյակի  առթիվ կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված՝ «Հայուհի 2014» կանանց մեծարման երեկոն, որի ընթացքում

1. ՀՀ  քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»  մրցանակի ՝ «Նոր սերնդի իրավական դաստիարակ»  անվանակարգում:

2 Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»  մրցանակի ՝  «Ազգային երգարվեստի պահպանող և տարածող» անվանակարգում:

3. Դոկտոր պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, «Հանուն կայուն զարգացման » Հասարակականան կազմակերպության նախագահ,ՄԱԿ-ի  բնապահպանական և զարգացման ծրագրերի փորձագետ Կարինե Դանիելյանը  ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»  մրցանակի ՝  «Հայրենի բնության պաշտպան» անվանակարգում:

4. Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի,  ՀՀ վաստակավոր արտիստ  Ժակլին  Սարխոշյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014» մրցանակի՝  «Ազգային դասական պարարվեստի նվաճումների պահպանող  և տարածող»  անվանակարգում:

 

5. «Այլատիացության կանխարգելման նախաձեռնություն» հ/կ-ի ղեկավար, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը և Քաղաքական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ճանաչվել են  լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»   մրցանակի` «Հայ ազգային արժանապատվության պաշտպան»  անվանակարգում:

 

6. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի   տնօրեն Լիդա Մուրադյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»  մրցանակի` «Բժշկության ոլորտում լավագույն կին ղեկավար »  անվանակարգում:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014» մրցանակի ` «Արդարադատության կին պաշտպան»  անվանակարգում:

8. «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի» մանկաբարձության և հղիության բարձր ռիսկի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ – գինեկոլոգ Սոնա Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»  մրցանակի` «Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում լավագույն կին  բուժ կազմակերպիչ» անվանակարգում:

 

9. «Սմակ»  ընկերության տնօրեն Կարինե Բադալյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել Համազգային վստահություն խորհրդի  հատուկ ՝«Հայուհի 2014»  մրցանակին `  «Բիզնեսի լավագույն կին նախաձեռնող »  անվանակարգում:

 

10. «Տիգրան Արզաքանցյան»  բարեգործական  հիմնադրամի  և «Աշտարակյան գինիներ» ընկերության  հիմնադիր  տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել ՝«Հայուհի 2014» մրցանակի` «Կին բարերար և ձեռնարկատեր» անվանակարգում:

 

11.  «Արմյանկա-Հայուհի» ամսագրի հիմնադիր տնօրեն և նախագծի ղեկավար Լադա Գոլովյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել

«Հայուհի 2014»  մրցանակի`  «Մեդիա  ոլորտում Հայուհու կերպարի  ձևավորող »  անվանակարգում:

 

12. «Նուռ Քարտ» կուտակային ծրագրի տնօրեն Մարինա Դալլաքյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել ՝«Հայուհի 2014» մրցանակի ` «Ֆինանսական ոլորտում առաջատար միջոցների ներդրող»  անվանակարգում:

13.Կրթության   Միջազգային   Ակադեմիայի   նախագահ «Հայբուսակ»  համալսարանի  ռեկտոր, բանասիրական   գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր  Անահիտ Հարությունյանը  ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014» մրցանակի` «Բարձրագույն կրթության  կին կազմակերպիչ»  անվանակարգում:

14. «ֆրեդերիկ» ընկերության արտոնյալ գործընկեր, ամբասադոր, Ռոզ դե մե  Կարինե  Մարգարյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014» մրցանակի ` «Փոքր և միջին բիզնեսը զարգացնող  կին ղեկավար»  անվանակարգում:

 

15. «Դորոժնիկ» շինարարական ընկերության գործադիր տնօրեն  Նաիրա  Միրզոյանը  ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»  մրցանակի`  «Լավագույն գործարար կին»  անվանակարգում:

 

16. Մայակովսկու անվ. թիվ 7 դպրոցի տնօրեն Վիկտորյա  Ռուխկյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»   մրցանակի ` «Միջնակարգ կրթության կին կազմակերպիչ»  անվանակարգում:

 

17. «Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն  Թագուհի  Ստեփանյանը  ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»    մրցանակի ` «Շտապ բուժօգնության կին կազմակերպիչ »  անվանակարգում:

18. «Զեբրա»  գովազդային գործակալության տնօրեն Թամարա Հակոբյանը  ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»    մրցանակի` «Գովազդի ոլորտում լավագույն կին ղեկավար» անվանակարգում:

19. «Ագնես-քեյքս» արտադրամասի և  ֆիրմային խանութ թեյարանի տնօրեն Ագնեսա Ավագյանը ճանաչվել է լավագույնը և արժանացել «Հայուհի 2014»    մրցանակի`  «Խմորեղենի արտադրության ոլորտում փոքր և միջին բիզնեսի լավագույն կին ղեկավար»  անվանակարգում:

«Համազգային վստահություն»  խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բեռանժ says:

    Յարգարժան Հայրենակցուհիներ,
    Ազնուափայլ Տիկնայք «Հայուհի 2014» Մրցանակակիրներ,

    Պատիւն ու հաճոյքն ունեմ Աւստրօ-Հայկական Մշակութային Ընկերութեան անունից լաւագոյն բարեմաղթանքներով, ջերմօրէն շնորհաւորելու Ձեզ` «Հայուհի 2014» Մրցանակի վաստակի առթիւ: ՛՛ՎԱՐՁՔՆԵՐԻԴ ԿԱՏԱՐ՛՛ Տիկնայք փափկասուն Հայոց Աշխարհի:
    Մեր յատուկ եւ սրտագին շնորհաւորանքները անձնական բարեկամներ` Ազգային երգի անխոնջ պահապան` Տիկին Ռայիսա Մկրտիչեանին եւ Հայաստան Աշխարհի բնութեան մշտաջան պահապան Տիկին Կարինէ Դանիէլեանին:

    Աւստրօ-Հայկական Մշակութային Ընկերութիւն
    Ռազմիկ Թամրազեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930