Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ականները կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ. Ի՞նչ առաջարկներ են նրանք ներկայացնելու. News.am

Ապրիլ 08,2014 14:51

Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները կհանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օրենքի պահանջով եւ տրամաբանությամբ վարչապետի եւ կառավարության ձեւավորման շրջանակներում նախագահը հանդիպումներ է ունենալու քաղաքական ուժերի հետ, եւ նրա կարծիքով, նմանատիպ հանդիպում կլինի նաեւ ՀՅԴ անդամների հետ:

«Մենք հստակ մոտեցումների եւ առաջարկությունների փաթեթ ունենք, որոնք նոր չէ, որ ձեւավորվել են եւ բնականաբար մենք պատրաստվում ենք մեր առաջարկություններով հանդես գալ: Ինչպիսին կլինի վերաբերմունքը, ըստ այդմ՝ էլ պարզ կլինի մեր վերաբերմունքը վարչապետի նշանակման, կառավարության ձեւավորման հետ կապված»,- նշեց նա:

Իսկ թե ինչ առաջարկություններ է ՀՅԴ-ն պատրաստվում ներկայացնել նախագահին, Արսեն Համբարձումյանն ասաց, որ այդ առաջարկությունները ձեւավորված են 2012թ նոյեմբերին հրապարակված 7 կետերի շրջանակում, դրանցից են՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգին, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատում, «Ընտրական օրենսգրքի» արմատական փոփոխություն, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունների հետկանչում, ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքում եւ այլն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930