Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անընդունելի է համարել գերիների, ռազմագերիների հանդեպ անմարդկայինի վերաբերմունքը

Ապրիլ 08,2014 20:58

Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստում, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար  Նիլս Մուժինեկսի տարեկան հաշվետվության ժամանակ, ԲՀԿ  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջինիս հարց ուղղեց հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված. «Հարգելի հանձնակատար, ես ձեզ նախապես գրավոր հարց էի ուղղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի առնչությամբ։ Առ այսօր Կարմիր Խաչի ջանքերը որեւէ արդյունք չեն տալիս։ Մինչդեռ, գերության յուրաքանչյուր օրը Ադրբեջանում Հակոբի կյանքին ուղղակի վտանգ է։ Ի՞նչ կարող է անել մեր Վեհաժողովը եւ դուք՝ որպես մարդու իրավունքների հանձնակատար,  որպեսզի Ադրբեջանը հայ զինվորին վերադարձնի հայրենիք, կամ գոնե երրորդ երկիր։ Ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ այս մարտի 4-ին Հայաստանին վերադարձված գերի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական անմարդկային կտտանքների։ Սա է Ադրբեջանի ձեռագիրը»,- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հարցրեց հայ պատգամավորը։

Ի պատասխան  հարցի, Նիլս Մուժինեկսը ասաց՝ «Անչափ կարեւոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Կարմիր խաչի հետ համագործակցությունը։ ԵԽ անդամ երկրները ենթակա են իրենց, իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներին, Ժնեւյան կոնվենցիային եւ պարտավոր են հարգել դրանք։ Եւ, իհարկե, որեւէ մեկը իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել  գերիների, ռազմագերիների հանդեպ։ Ես վերջերս Ադրբեջանում էի, իհարկե, կոնկրետ այդ հարցը մենք չենք քննարկել, սակայն խոսել ենք մարդու իրավունքների  հարգման մասին եւ կրկնում եմ՝ որեւէ երկիր իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել  գերիների, ռազմագերիների հանդեպ։ Դա անընդունելի եւ դատապարտելի է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930