Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ է ստացել

Ապրիլ 09,2014 18:14

«Առաջարկ եղել է եւ կլինի պատասխան: Երբ որ կլինի`մենք կհրապարակենք մեր պատասխանը, մի րոպե չկասկածեք»,-այսօր քառյակի ընդմիջված քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հավելեց, որ պատասխանի ժամկետների մասին որեւէ խոսակցություն չկա ու իրենք կպատասխանեն այն ժամանակ, երբ խմբակցության նիստ կգումարվի: Զուրաբյանն ասաց, որ հիմա էլ կարող է ինքը պատասխանել, բայց պատշաճ կլինի` նիստից հետո հայտարարեն, ակնարկելով, որ հավանական է այդ հանդիպմանը չգնան:

Վաղը ՀՅԴ-ի ներկայացուցիչները հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում նախագահը ներկայացնելու է ապագա վարչապետի եւ կառավարության հետ կապված հարցեր. Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք`ՀԱԿ-ին հանդիպման առաջարկ եղե՞լ է:

Հիշեցնենք, որ քառյակի քննարկումն ընդհատվել է եւ այսօր, ավելի ուշ, այն կշարունակվի:

Ի պատասխան լրագրողների հարցերի, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ քառյակի առջեւ խնդիր դրված չէ, որ այսօր, անպայման, որոշում կայացվի, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ այդքան շատ ժամանակ չկա եւ պետք է հնարավորինս արագ եւ միասնական քայլերի դաշտ ձեւավորել. «Քառյակը համաձայնության էր եկել մի ստրատեգիա շուրջ, ու այս նոր իրավիճակում չի կարող այդ նույն ստրատեգիայով շարժվել,հետևաբար պետք է իրականացնել նոր մարտավարական քայլեր,որով որ մենք զբաղված ենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը շախմատային լեզվով ասած մատ արեց ընդդիմությունը՝ պայմանավորված վարչապետի հրաժարականով, Լևոն Զուրաբյանը հակադարձեց. «Ես չգիտեմ, թե այդ ասողները ինչքանով են տիրապետում շախմատային լեզվին, բայց այս պահին Սերժ Սարգսյանը շախմատային լեզվով ասած հայտնվել է ցուգցվանգի մեջ, իսկ ժողովուրդն էլ ցայտնոտի մեջ է հայտնվել`ոչ լեգիտիմ իշխանության ձեռքին»:

 

Նելլի Գրիգորյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930