Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը խոստովանում է, որ ցրտահարությունից տուժած գյուղացիների վիճակն աղետալի է

Ապրիլ 09,2014 20:42

«2014 թվականի մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մարզերում տեղի ունեցած ցրտահարության` հետեւանքով հանրապետության մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի` ստեղծելով արտակարգ իրավիճակ»,-կառավարության որոշման նախագծում այսպիսի խոստովանություն է արել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարը կառավարության վաղվա նիստում կհայտարարի, որ ցրտահարության հետեւանքով պատճառած վնասները մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների վաճառքով զբաղվող տնտեսավարողներից ձեռք բերել տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ` աղետից տուժած գյուղացիներին հատկացնելու նպատակով:

Նախատեսված սերմացուների ձեռքբերման համար, ըստ Սերգո Կարապետյանի, կօգտագործվի 85000000,0 դրամ՝ «Սերմերի գործակալու­թյուն» պետական ոչ առեւտրային կազմակերպության նպատակային հաշվեհամարից: Սերմացուն կտրամադրվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին, որոնք էլ կբաժանեն հողօգտագործողներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930