Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության փոխնախարար. պարտադիր վճարները մինչեւ սեպտեմբերի 30-ը ուժի մեջ են

Ապրիլ 10,2014 12:37

Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն այսօր կառավարության նիստում եւս մեկ անգամ պարզաբանեց կուտակային կենսաթոշակների հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը, որն, ըստ նրա, կառավարության միասնական դիրքորոշումն է: Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ այդ դրույթները մինչեւ սեպտեմբերի 30 համարվում են սահմանադրական եւ ու ուժի մեջ են լինելու, այսինքն՝ կուտակելիք վճարումները պետք է կատարվեն:

Ըստ փոխնախարարի՝ մինչեւ 1974  թվականի ծնվածները պարտադիր կարգով պարտավոր են վճարել կուտակային վճարները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ հնարավոր սեղմ ժամկետում պետք է ԱԺ ներկայացնեն օրենսդրական փաթեթ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930