Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակի երեք ղեկավարները հանդիպում են` առանց ՀՅԴ-ի. «Ա1+»

Ապրիլ 10,2014 21:56

Այս պահին ընթանում է Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Տեր-Պետրոսյանին ուղեկցում են Ստեփան Դեմիրճյանը եւ Լեւոն Զուրաբյանը, Ծառուկյանին՝ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը։

Ոչ իշխանական քառյակի մյուս ներկայացուցիչը՝ ՀՅԴ-ն չի մասնակցում։ Աղվան Վարդանյանը հայտնեց «Ա1+»-ին՝, որ նման հանդիպման անհրաժեշտություն չեն տեսնում, եւ հանդիպման պայմանավորվածություն չի եղել։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, քիչ առաջ լրագրողներին հայտնել է, որ երկուշաբթի օրը տեղի կունենան ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որի ժամանակ կորոշվի երկրի նոր վարչապետի անունը:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930