Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը չի նորոգում հոր տան պատուհանները

Ապրիլ 11,2014 21:44

Մարտի 19-ին  «Aravot.am»-ի ինտերնետային կայքում գրել ենք, որ Իջեւան քաղաքի կենտրոնում, Շատրվանների  հրապարակի հարեւանությամբ գտնվող Աբովյան 10 հասցեում գտնվող  բնակարանի արտաքին տեսքը հարիր չէ  մարզկենտրոնին:

IMG_0179

 

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի  հոր բնակարանի պատուհանների  ապակիները  ջարդված են:  Գրավոր հարցումով դիմել էինք  ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ.Հովսեփյանին, հարցնելով, թե ինչու՞ չեն նորոգվում իր հորը պատկանող բնակարանի պատուհանները: Ստացել էինք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր գրության, հայտնում եմ, որ  Իջևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող 3 սենյականոց բնակարանը պատկանել է Հովհաննես Հովսեփյանի հորը՝ Աշոտ Հովսեփյանին, որը ժառանգաբար փոխանցվել է մորը՝ Օֆելյա Աշուղյանին: Ինչ վերաբերում է բնակարանի արտաքին ոչ պատշաճ տեսքին, ապա այն նորմալ վիճակում է՝  հաշվի առնելով  չբնակեցվելու հանգամանքը»: Մեր հրապարակումից անցել է  գրեթե մեկ ամիս, սակայն իրավիճակը չի  փոխվել:  Հովհաննես Հովսեփյանը, ըստ մամուլի հրապարակումների, Երեւանի էլիտար շենքերում բազմաթիվ բնակարաններ ունի, սակայն Իջեւանում գտնվող հայրական տան ջարդված պատուհանները չի նորոգում: Այս մասին մեզ հայտնել  եւ դժգոհել  են Իջեւանի բնակիչները:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930