Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի բարեգործական ցուցահանդես-վաճառքը

Ապրիլ 12,2014 21:15

 Ապրիլի 12-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ պատգամավորների, Երևանում հավատարմագրված դեսպանների  ներկայությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:144. Charity bazaar took place in Yerevan  12.04.2014 (1)

Ցուցահանդես-վաճառքն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Ելույթ ունենալով միջոցառման բացմանը` «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի ղեկավար Նատալիա Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝  ցուցահանդեսի կազմակերպմանը օժանդակության համար, բոլոր մասնակիցներին և աջակիցներին և նշեց, որ հիմնական հասույթը կնվիրաբերվի Երևանի թիվ 130 և 71 մանկապարտեզների վերանորոգմանը, իսկ հասույթի մի մասը՝ քեսաբահայերին:

Բացման արարողությունից հետո առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված տեսականուն, վարպետների աշխատանքներին, համտեսեցին տարբեր երկրների ազգային կերակրատեսակները:

Ցուցահանդես-վաճառքի հինգ տասնյակից ավելի մասնակիցների թվում էին Հայաստանում հավատարմագրված քսան դիվանագիտական ներկայացուցչություն, ինչպես նաև մի շարք հայ արտադրողներ և արվեստի վարպետներ:
Միջոցառումն ունեցավ շուրջ չորս հազար այցելու:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930