Լրահոս
Օրվա լրահոսը

Եհովայի վկաները սահմանագոտում ակտիվ են

Ապրիլ 14,2014 17:07
ehova

Ապրիլի 14-ին, ժամը 16-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանիս դուռը թակեցին: Շեմքին կանգնած էին մոտ 35-40 տարեկան, բարետես, ժպտերես  մի կին եւ  փոքր-ինչ շփոթված թխահեր պատանի: Կինը մեկնեց  հրավիրատոմս եւ ասաց, որ ես հրավիրվում եմ Նոյեմբերյանի հարսանյաց  սրահ, ուր այսօր, 19.30-ին կայանալու  է Հիսուսի մահվան հիշատակի երեկոն:

«Բայց Հիսուսն Աստված է, իսկ Աստված չի կարող մեռնել»,-ասացի ես:

«Հիսուսն Աստծո որդին է, նա մեռավ հանուն մարդկության փրկության»,-ասաց կինը: Պարզվեց, որ նա  Եհովայի վկաներից է, նա տեղյակ էր, որ ես լրագրող եմ: Նաեւ թակում էր բոլոր  հարեւաններիս դռները,  ինձ հարցնում՝ նրանք տանը չե՞ն: Կինը  հրավիրատոմս թողեց հարեւանուհուս փակ դռան արանքում: Հարցնելով, իմացա որ նա Երեւանից է, իսկ պատանին 17 տարեկան է, Նոյեմբերյանի տարածաշրջանի, Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղից է: Ինչպես նշված է  հրավիրատոմսում, ապրիլի  27-ին Դեբեդավան գյուղում, նախկին ակումբի դիմացի տանը կլինի Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ, որի վերնագիրն է՝ «Ինչո՞ւ է սիրառատ Աստված հանդուրժում չարիքը»:

Նշենք, որ Տավուշի  մարզում Եհովայի վկաներից զատ,ակտիվ են նաեւ այլ կրոնական ուղղությունների  ներկայացուցիչները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    անտեր մարզա , իսկ անտեր տեղում կվխտան և վկաներ և զանազան թափթփուկներ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930