Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տեսնում եմ դրական հատկություն նոր վարչապետի մոտ». Արմեն Պողոսյան

Ապրիլ 15,2014 14:29

«Ո՞ր արժանիքների համար: Մարդը պետք է ունենա իր պաշտոնին համապատասխան կենսագրություն: Ես չեմ ուզում նեգատիվ բաներ խոսել, ընտրությունը արդեն կատարված է»,- այսպես սկսեց այսօր իր ասուլիսը սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի շարքային սպառողը նոր վարչապետից:

Սակայն պրն Պողոսյանը նշեց, որ ինքը տեսնում է դրական հատկություն նոր նշանակված վարչապետի մոտ. «Նա կարողանում է ազգային ժողովում բախումները այնպես հարթեցնել, որ դրանք չվերածվեն կոնֆլիկտի»: Մինչդեռ, այս հանգամանքը նա բավարար չհամարեց:

«Պետք է ստեղծվի մի միջավայր, որտեղ լինի հասարակության հետ դիալոգ»,-այսպիսի կարծիք հայտնեց Արմեն Պողոսյանը:Պրն Պողոսյանը հայտնեց, որ վարչապետի եւ նոր կառավարության ուշադրությունը առաջին հերթին կցանկանար հրավիրել էներգետիկայի խնդիրների վրա:
Չցանկանալով խոսել քաղաքականության մասին եւ անդրադառնալով որակի եւ անվտանգության խնդիրներին՝ ասաց, որ դրական առաջընթաց կա սննդի որակի մեջ:Պրն Պողոսյանը հայտնեց, որ Հայատանում անասնապահությունը ինտենսիվ կերպով անկում է ապրում:

Սպառողների միության նախագահը նաեւ անդրադարձավ միջազգային փորձագետների՝ տրանսպորտի սակագնի վերաբերյալ հաշվարկներին եւ ասաց, որ սպառողական շուկայում շատ խնդրահարույց է տրանսպորտի սակագինը: «Տրանսպորտի վիճակը ոչ միայն վատ է քաղաքում, այլ նաեւ մարզերում՝ հարմարավետության եւ անվտանգության առումով»:
«Ես գտնում եմ, որ այն միջազգային կազմակերպությունը, որը տրանսպորտի համար սահմանել էր նման սակագներ, ձեռք է առնում մարդկանց, այն համարում եմ մանկական խոսակցություն: Վերլուծությունը 35 էջ էր եւ ինչո՞ւ պետք է մենք չիմանանք, թե որտեղից եւ ինչ գումարներ են վճարվել այդ միջազգային փորձագետին՝ վերլուծությունը կատարելու համար»-ասաց պարոն Պողոսյանը:

Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով շուկայում հետագա թանկացումներին, կարծիք հայտնեց, որ մսամթերքը եւ կաթնամթերքը մինչեւ տարվա վերջ կարող են թանկանալ: Թանկացումները, ըստ նրա կանխատեսումների, կլինի 7-10 տոկոսով:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930