Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Չի կարող մի մարդու կենսագրությունը, որը վարչապետ է, սկսել 32 տարեկանից» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2014 14:37

«Ո՞վ է եղել այն մարդը, որ առաջարկել է գրել Հովիկ Աբրահամյանին նման CV: Հենց հիմա այդ մարդուն պիտի շպրտի դուրս և բերի մի մարդու, որ իրեն խորհուրդ կտա, որ չի կարող մի մարդու կենսագրությունը, որը վարչապետ է, սկսել 32 տարեկանից: Ոչ մի ամոթ բան չկա, որ նա եղել է բանվոր: Դա շկոլա է: Ոչ մեկ չպետք է ամաչի: Դա ընդամենը տհաս փիառշչիկների արդյունք է»,-Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակման մասին այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ նշեց, թե մեզ բոլոր ոլորտներում լիդերներ են պետք: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Հովիկ Աբրահամյանն այդ լիդե՞րն էր, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Մեզ պետք են լիդեր մենեջերներ ամեն մեկն իր ոլորտի: Հովիկ Աբրահամյանը տվյալ համակարգի ամենաներդաշնական ներկայացուցիչն է գործող համակարգի»:

Այնուհետև շարունակեց. «Երբ հինգշաբթի օրը չնշանակվեց Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը գնացին Սերժ Սարգսյանի մոտ, գնացին ինչ-որ բան պայմանավորվեցին, թե ինչ, չգիտեմ: Բայց որ պայմանավորվել են, դա միանշանակ է»:
Հովիկ Աբրահամյանի նշանակման վերաբերյալ ՀԱԿ հայտարարության մասին էլ պարոն Քոչարյանն ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց, քանի որ քառյակից ուժեր խաղեր են տվել»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ էր նշանակում Հովիկ Աբրահամյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանին, պարոն Քոչարյանն արձագանքեց. «Իսկ այդ կարծիքի հետ իր խնամին՝ Գագիկ Ծառուկյանը համաձա՞յն է»:

Կարեն Վարդանյանն էլ ի պատասխան մեր հարցին, թե արդյոք նոր կառավարությունը կվերանայի՞ կուտակայինի պարտադիր բաղադրիչը, պատասխանեց. «Ո՞նց պիտի անցկացնեն, եթե Սահմանադրական դատարանն ասել է, թե հակասահմանադրական է: Կոնկրետ պարտադիր բաղադրիչը էլ չեն կարող մտցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. խաչատուր says:

    Ինչու եք այդպես ներկայացնում, ինչու չի գրված երբ է ավարտել Մխչյանի միջնակարգ դպրոցը՝ որովհետեվ չի ավարտել, ինչու չի գրված երբ է ավարտել Ժող….իստիտուտը՞ որովհետեվ չի ավարտել, ինչ՞՞՞ բանվորի մասին է խոսքը, բանվորն ամոթ չէ, նա գինու գործարանի պահեստում ղումար է խաղացել…… Եվ այս մարդը վարչապետ՞՞՞՞՞. Նույնիսկ թուրքերի մտքով չէր անցնի այսպես նսեմացնել հայ ժողովրդին: Որոշ էշեր էլ դեռ վերլուծություն են անում ու խոսում Հայաստանի էկոնոմիկայից……. Ամոթ է ուղղակի հայ ժողովուրդ կոչվածներ ելեք ազգովի ոտքով ճանապարհ ընկեք ուր ուզում եք, սա վերջն է

  2. Spartak says:

    Որքան կարելի է մարդկանց մոլորության մեջ գցել:Արդեն անտանելի է դառնում կարծիքների հեղեղը:Խաչատուր, բան ունեիր ասելու՝ ավելի վաղ ասեիր:Սա ինչ ղզիկություն է:Ես, որպես լրագրող, երբ Արտաշատի քաղաքապետ էր Աբրահամյանը, շփվել եմ հետը, զրուցել: Կրթված մարդու տպավորություն է թողել:Ձեր նկարագրած մարդը ինչպես կարող էր բիզնեսներից գլուխ հանել, քաղաք ու մարզ ղեկավարել:Միամիտ չեմ, այդպես էլ է լինում, բայց վարչապետի դեպքում դու սխալվում ես:Միայն մեկ օրինակ:Վերջերս Ազգային ժողովի նիստերից մեկում Արամ Մանուկյանին եզակիի ու հոգնակիի այնպիսի դիպուկ ուղղում արեց, որ զարմանքից քար կտրեցի: Մինչ օրս հայոց լեզվի շատ դասատուներ խառնում են այն, չեն ուղղում աշակերտներին:Դա գրագիտության հարց է, իսկ դուք ասում եք, թե դպրոց չի ավարտել:Չեմ հավատում ձեզ, ինչ-որ բանից նեղացած ու հիմա մուռ հանող մարդու տպավորություն եք թողնում:

  3. Spartak says:

    Ավելացնեմ նաև, որ լրիվ համաձայն եմ Քոչարյանի դիտարկումներին:Ինչո՞ւ են անտեսում կենսագրական որոշ տվյալներ:Բանվոր է աշխատել, բայց դրանից փառավոր բան կա՞:Անտեսում եք և կասկածանքի տեղիք տալիս, Խաչատուրի նման մարդիկ էլ սպիտակ էջում ինչ ասես լցնում են:Կարծեմ ,,գռուզչիկ,, պատգամավոր էլ կա ԱԺ-ում, ինչ ամոթ բան է, մարդն աշխատել, աշխատել, հետո, անկախության բարձիթողի, անտեր երկրում հարստացել է:

  4. պետո says:

    Ժողովուրդն ասում է՝ խուփը գլորվեց գտավ կարասին: Պատկերն ամբողջացվեց այս տեսակետից: Գոնե մի երեսատեղի մարդ գտնեին: Հիմա լրիվ բոշահոտ է գալու հայ իշխանությունից: Թալանն ու անօրինությունը դեռ մի կողմ, աշխարհում արդեն «Հայ» կոչվելն է ամոթալի դառնում : Դաշնակներն էլ ուզում են մտել էդ գոմի մեջ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930