Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարը ճշտում է՝ ով է նեղացրել իր ենթականերին

Ապրիլ 15,2014 18:03

ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանն ապշել է, որ իր ենթակաները դժգոհություններ են ներկայացրել  կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանից:

Հիշեցնենք, որ Aravot.am-ին հասած ահազանգի համաձայն՝ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը ծառայողական չնչին թերացումների համար ստորացնում ու հայհոյում է ենթականերին :

«Նման խնդիր ես չեմ տեսնում, որպես կորպուսի հրամանատար: Չգիտեմ` ով է ինչ ձեզ ասել, բայց նման խնդիր չեմ տեսնում»,- Aravot.am-ին ասաց պարոն Փարվանյանը:

Լսելով իր ենթակաների անունները, որոնց վիրավորել ու հայհոյել է կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը, պարոն Փարվանյանն ասաց. «Արտակ Պողոսյան սպա չունեմ, ձեզ խաբել են, իսկ մնացած սպաների ազգանունները ճիշտ եք ասում: Բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել, մինչեւ չճշտեմ: Որպես կորպուսի հրամանատար ` նման տեղեկատվության չեմ տիրապետում, որովհետեւ նման խնդիր չկա: Չգիտեմ` ձեզ ահազանգելը ինչքանով էր ճիշտ»:

Իր խոսքն ավարտելուց հետո կորպուսի հրամանատարն  անջատեց հեռախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930