Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողի մեղքով 2 զինվոր վիրավորվել է, պատճառվել ավելի քան 11 միլիոն դրամի վնաս

Ապրիլ 15,2014 18:19

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ապրիլի 15-ին մեկնարկել է զինծառայող, Վայքի բնակիչ, 1993թ. ծնված Արամ Զաքարյանի դատավարությունը:  Ըստ «Դատալեքս»  կայքի՝ Ա.  Զաքարյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ նա  լինելով  պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, 2013թ. հոկտեմբերի 9-ին իրեն ամրակցված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան վարելով Բաղրամյան ուսումնական  կենտրոնից դեպի  զորամասի մշտական տեղակայման վայր, ժամը 20.45-ի սահմաններում , Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության  անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի  3-րդ կետի եւ ՃԵԿ  65-րդ եւ 66-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, կորցրել է ավտոմեքենայի կառավարելիությունը: Մեքենան կողաշրջվել է ձախ կողմի վրա, վթարի ենթարկվել, որի հետեւանքով մեքենայի թափքի մեջ գտնվող զինծառայողներ, շարքային Հայկ Վարդանյանը ստացել է  առողջության միջին ծանրության վնաս, շարքային Ստեփան Ավետիսյանը՝ առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Վթարի հետեւանքով ավտոմեքենան եւ դրա թափքում գտնվող զենք-զինամթերքը, ռազմական եւ այլ գույքն ամբողջությամբ այրվել են, որի հետեւանքով զորամասին պատճառվել է 11 միլիոն 425 հազար 923 դրամի նյութական վնաս: Ա. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 1-ին մասով(«Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը  հանձնելը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930