Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները վատ են սովորել իրենց դասը». Արգիշտի Կիվիրյան

Ապրիլ 15,2014 18:33

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը վստահեցնում է, որ այսօր դատարանում իր դեմ քրեական գործով սկսված դատական նիստի ժամանակ հարցաքննված երկու ոստիկանի ցուցմունքներն էլ էապես տարբերվել են նրանց նախաքննական ցուցմունքներից:

«Ինչպես եւ նախորդ դատական նիստի ժամանակ իրենց տված դատաքննության եւ նախաքննության ցուցմունքները մեկը մեկի հետ չեն բռնում: Դա կներկայացնենք հաջորդ դատական նիստի ընթացքում: Դա վկայում է  մի պարզ ճշմարտություն, որ ոստիկաններն իրենց դասը վատ են սովորել: Դա վկայում  է  այն մասին, որ երբ մարդը սուտ է խոսում, մշտապես ունենում է այսպիսի հակասություններ: Հիմա չենք ցանկանում փակագծերը բացել` ելնելով այն հանգամանքից, որ հարցաքննվելու են այլ անձինք եւս, որ նրանց նախօրոք չսովորեցնեն ասածները փոխելու մեթոդիկան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930