Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. Անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը

Ապրիլ 15,2014 20:42

Ապրիլի 15-ին` Ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ։

PPC_05

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հասակակից ոստիկանության կենսագրության դրվագներին և այսօր համակարգում ընթացող բարեփոխումներին՝ ոստիկանության պետը կարևորեց այն խնդիրները, որ այսօր պետությունն ու հասարակությունը առաջադրում են ոստիկանությանը, առաջնահերթությունները, որոնք օրենքի ու ժամանակի պահանջն են։

Խոսելով ոստիկանության ծառայողի բարոյակամային չափորոշիչների, իրավապահի պարտքի անվերապահ կատարման և մասնագիտական ունակությունների կատարելագործման մասին` ոստիկանության պետն ընդգծեց, որ անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, պատասխանատվությունը գործի հանդեպ, հավատարմությունը երդմանը։

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ուղղեց գնդի ծառայողներին:

***

Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման 1033 զորամաս։

Ոստիկանության պետը մոմ վառեց զորամասի մատուռում, ստուգեց ճաշարանի պայմաններն ու զինծառայողների սննդի որակը, ծանոթացավ նրանց հանգստի հնարավորություններին։

Շարահրապարակում ոստիկանության պետին ներկայացվեց զորամասի հատուկ տեխնիկան, ստուգվեց տեխնիկայի պատրաստականությունը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ոստիկանության 96-ամյա ուղուն, Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ծառայության դերը Հայաստանի երեք հանրապետությունների պատմության մեջ, անդրադարձավ ոստիկանության կենսագրության հերոսական ու դժվարին դրվագներին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության զորքերի դերին պետականության ամրապնդման ու հասարակության կայացման գործում, յուրաքանչյուր զինծառայողի պատասխանատվությանը երկրի ներքին անդորրի ու քաղաքացու իրավունքների ապահովման համար, և շնորհավորելով զինծառայողներին տոնի առթիվ` նրանց մաղթեց անմնացորդ ծառայություն օրենքին ու ժողովրդին, հավատարմություն մարդասիրական առաքելությանը։

Հանդիպման ավարտին Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողներ տոնի առթիվ պարգևատրվեցին ոստիկանության պետի կողմից։

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930