Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Զա՛րկ տանք քարոզչությանը» (Տեսանյութ)

Ապրիլ 16,2014 11:52

Ըստ թուրքագետ Կարեն Սիրունյանի, որն այսօր «Բլից ինֆո» ակումբի հյուրն էր, այս տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբաման, եթե անգամ «գենոցիդ» բառը չօգտագործի, այդուհանդերձ որեւէ դրական տեղաշարժ, ինչ-որ առաջընթաց քայլ կլինի:

Թուրքագետի կարծիքով՝ ներկայումս քարոզչական պատերազմի շրջան է, եւ մենք միշտ տանուլ ենք տալիս, քանի որ չենք զբաղվում քարոզչությամբ՝ չենք տպագրում եւ թարգմանում գրականություն, վավերագրություն եւ չենք տարածում՝ ի տարբերություն Թուրքիայի, որովհետեւ նրանք աշխարհով մեկ տարածում են իրենց քարոզչությունը: Ավելին, ըստ բանախոսի, խոսքը ոչ միայն քարոզչական բնույթի նյութերի մասին է, այլ մշակույթային քարոզի՝ «ես Շեքսպիրին սիրում եմ, հետեւաբար չեմ կարող չսիրել նրա հայրենիքը՝ Անգլիան, ես Ալ Փաչինոյին սիրում եմ, հետեւաբար ամերիկյան մշակույթն էլ եմ սիրում… Մենք պետք է Չարենց, Սեւակ եւ այլն թարգմանենք, տարածենք, որ մեր մշակույթը տարածվի, մեզ ճանաչեն, սիրեն»:

Կարեն Սիրունյանը կարծում է, որ մենք պետք է յուրացնենք հրեաների փորձը՝ համաշխարհային էմանսիպացիայի համար: «Ինձ ամերիկացին ասում է՝ ես գիտեմ ինչ պետք է ասես՝ դուք առաջինն եք քրիստոնեություն ընդունել եւ ձեզ ցեղասպանել են, գիտենք, գիտենք…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Ամեն մի դիլետանտ իրեն իրավունք է վերապահում իր վերամբարձ կարծիքն արտահայտել այն թեմաների վերաբերյալ, որոնցից անգամ գաղափար չունի: Հետո էլ բողոքում ենք մեր գիտության մակարդակից, ոչ ոք իր տեղում չի գտնվում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930