Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Արզումանյան. «Ավագանու նիստի օրակարգում Վանաձորի քաղաքապետի համար ավտոմեքենա գնելու հարց չի եղել»

Ապրիլ 16,2014 12:09

Այսօր Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ավագանու հերթական նիստի ժամանակ, Aravot.am-ին փոխանցված ահազանգի համաձայն, քննարկվելու էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի համար 18 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա գնելու հարցը:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մամուլի քարտուղար Էդվարդ  Արզումանյանը, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը`նշելով, որ օրակարգում նման հարց չի եղել:

«Օրակարգում նման հարց չի եղել, նման հարց չի քննարկվել»,-եզրափակեց մամուլի քարտուղարը:

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930