Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մխիթարյանին կանգնեցնել հնարավոր չէ

Ապրիլ 16,2014 12:49

Հենրիխ Մխիթարյանի մասին այսպես է արտահայտվել Դորտմունդի «Բորուսիայում» նրա թիմակից, Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը:

«Աշխարհում նրա նման տաղանդաշատ ֆւտբոլիստներ քիչ կան: Երբ Մխիթարյանն արագություն է հավաքում, նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող: «Բավարիայի» հետ խաղում Հենրիխը դա եւս մեկ անգամ ապացուցեց: Նա գերազանց մրցաշրջան է անցկացնում եւ շատ կարեւոր խաղացող է «Բորուսիայի» համար, – թուրք ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal.com-ը:

Հիշեցնենք, որ մարտ ամսին գերմանական մամուլի որոշ ներկայացուցիչներ, նկատի ունենալով, որ Մխիթարյանը վերջին շրջանում գոլեր չի խփում, այն կարծիքն էին հայտնել, թե նրա ձեռքբերումը «Բորուսիայի» ամենաանհաջող գործարքն է: Սակայն հայ ֆուտբոլիստը փակեց նրանց բերանը՝ վերջին երկու հանդիպումներում հաշիվը բացելով եւ իր թիմի հաղթանակների հիմքը դնելով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ru.uefa.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930