Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի մեղքի զգացումը

Ապրիլ 16,2014 17:44

«Այս կառավարությունը դեպորտացնում է ժողովրդին իր երկրից: ՀՀԿ-ն կրում է պատասխանատվությունը, որ հայերը դեպորտացվում են իրենց հայրենիքից»,-«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսպիսի կարծիք է հայտնում:

Արտագաղթի տեմպերի աճի մասին վկայում է նաև վիճակագրությունը: Այն, որ ՀՀ-ում մշտական բնակություն հաստատող անձանց թիվը տարեցտարի նվազում է, սա փաստում են նաև Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվային տվյալները: Օրինակ`2014-ի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ-ում մշտական բնակություն է հաստատել 3 միլիոն 17 հազար 400 մարդ: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9500 մարդով պակաս է: 2013-ի հունվարի 1-ին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 26 հազար 900 մարդ:

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց` ՀՀԿ-ն այս պատկերի համար մեղքի զգացում ունի՞: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ յուրաքանչուր խոսք ասողի ՀՀԿ-ն պիտի անդրադառնա կամ գնահատական հնչեցնի: Այդտեղ որևէ տրամաբանություն չկա»:

ՀՀԿ-ի` մեղքի զգացում ունենալու մասին հարցին պարոն Սահակյանը պատասխանեց. «Եթե կա արտագաղթ, ծավալները մեծ են, և ինչ որ շեշտադրումներ ենք անում, նախ դրանք ինչ-որ համատեքստի մեջ պետք է դիտարկենք: Գիտենք, որ այսօր աշխարհը բաց է, մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, կա սոցիալական խնդիր, համընդհանուր մթնոլորտի որոշակի դրսևորում: Այն փոփոխությունները, որ սկսել է նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի առումով և տրամաբանությամբ առօրյայում փոփոխության առումով նկատելի կլինեն: Այն երևույթները, որոնց մասին ժամանակին նախկին կառավարությունն ու ղեկավարն էր խոսում, հիմա դեպի դրականը տեղաշարժեր կլինեն: Չեմ կարծում, որ նման հարցեր պիտի տաք, որ հասկանաք ՀՀԿ-ի զգացումն ու զգացողությունները, որ հասկանաք, որ մենք երբևէ ոչ մի հարցում պատասխանատվությունը մեր վրայից չենք գցում: Նույնիսկ, երբ տվյալ պատասխանատվության առումով մեր վրա ամենաքիչ բեռն է ընկնում: Կարծում եմ, բավական է մի փոքր հետևել ՀՀԿ կենսագրությանն ու քայլերին, հարցի պատասխանը կարելի է գտնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակից says:

    հհկ խմբավորման կենսագրությունը բոլորիս է հայտնի` տեռոր, հալածանքներ, հետապնդումներ և այս ֆոնին` սատանայական խրախճանքներ…..
    Ահա ձեր պատկերը….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930