Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եզդի համայնքը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետին` ազգային տոնը շնորհավորելու համար

Ապրիլ 16,2014 18:13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Եզդիների ազգային տոնի`Տաուսի Մալակիի կապակցությամբ, քաղաքապետի խորհրդական  Արայիկ Քոթանջյանը փոխանցել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանին: Հայ-եզդիական դարավոր բարեկամությունը բազմաթիվ ծրագրերով կյանքի է կոչվում նաև Երևանում: Եզդի համայնքն իր ուրույն տեղն ունի  մայրաքաղաքային սոցիալ-տնտեսական ու մշակութային առօրյայում, իսկ համայնքի խնդիրները այսուհետ էլ մշտապես գտնվելու են Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո:

Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել  բարեմաղթանքների համար և խնդրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել  եզդի համայնքի երախտագիտությունը`մշտապես ցուցաբերվող աջակցության և կոնկրետ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Հասան Թամոյանն ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը Երևանի առաջին քաղաքապետն է, ով ամեն տարի շնորհավորում է եզդիների բոլոր ազգային տոները, պարբերաբար պարգևատրում և խրախուսում եզդի համայնքի ներկայացուցիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930