Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չի ներառվի օրենսդրական օրակարգում. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 16,2014 18:26

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները վստահեցրել է Անկարային, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չի ներառվի օրենսդրական օրակարգում: Այս մասին, հաղորդագրությունների համաձայն, Ջոն Բեյներն ասել է՝ Թուրքիա կատարված այցելության ընթացքում Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը ժամանել էր Թուրքիա նախօրեին՝ գլխավորելով ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանձնաժողովների նախագահներից և անդամներից կազմված պատվիրակություն:

«Հայերի վերաբերյալ հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է, սակայն անհանգստանալու տեղիք չկա. մեր Կոնգրեսը մասնակցություն չի ունենալու այս հարցում: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբան չենք», – Թուրքիայի խորհրդարանի խոսնակ  Ջեմիլ Չիչեքի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

Ջոն Բեյները հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևի հարցը:

Հանդիպման ընթացքում, որին, ըստ հաղորդագրությունների, ներկա էր Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն, վարչապետ Էրդողանը նշել էր, որ Թուրքիայի համար 1915 թվականի իրադարձությունները զգայուն խնդիր են մնում, սակայն այս խնդիրն ազդեցություն չի գործելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներն իր հերթին ասել է, թե «1915 թվականի իրադարձությունների հարցով պետք է զբաղվեն պատմաբանները»:

Մանրամասները կարող եք կարդալ`  «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930