Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

Ապրիլ 16,2014 19:25

Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ոստիկանության 96-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը բարձր է գնահատել  համակարգում իրականացվող բարեփոխումներն ու մոտեցումները:

Vostikanutyun2

«Դուք շատ լավ գիտակցում եք, որ այսօր մեր հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ոստիկանության համակարգից: Ես տեսնում եմ այն առաջընթացը, այն դրական տեղաշարժը և այն  վստահությունը, որ ձևավորվում է հասարակության մոտ ոստիկանի նկատմամբ: Դա մեծ հպարտություն ու պատիվ է ձեզ համար և պետք է խնդրեմ, որ շարունակեք այդ արժանապատիվ գործը»,-ասել է Հ.Աբրահամյանը: Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի բոլոր դրական նախաձեռնություններին, որպեսզի ոստիկանական համակարգն ավելի զարգանա, հասարակական վստահությունն ավելի ամրապնդվի և հզորանա:

Ոստիկանության օրվա կապակցությամբ և օպերատիվ-ծառայողական գործունեության ու հասարակական կարգի ապահովման գործում ունեցած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանին, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանին և ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին:

 

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930