Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ավտոներկրողների հետ. (Տեսանյութ)

Ապրիլ 16,2014 23:24

Փոքր ու միջին բիզնեսի ամենատարբեր ոլորտները շարունակում են գտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում: ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպելու ավտոներկրողների ու ուղևորափոխադրում իրականացնող վարորդների ցանկությունն անարձագանք չմնաց. Գագիկ Ծառուկյանն այս անգամ հանդիպեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ներկայացուցիչների հետ, ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում լսեց նրանց խնդիրներն ու դրանք հաղթահարելու հնարավոր ելքեր նախանշեց:

Ոլորտում առկա սողանցքները բազմաթիվ են՝ պետական գրանցման անհրաժեշտությունից մինչև մաքսազերծման պարզեցում, օրենսդրական լուծում պահանջող խնդիրներից մինչև օրըստօրե ավելացող խոշոր տուգանքներ: Հանդիպման մասնակիցները բարձրաձայնեցին կայանատեղերի բացակայությանը, ամեն քայլափոխի հանդիպող տեսախցիկներին, ահռելի տուգանքներին, Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի հնարավոր բարձրացմանը և ոլորտի այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

«Քաջատեղյակ եմ ձեզ մտահոգող բոլոր խնդիրներին ու գիտեմ այն դժվարությունները, որոնց ստիպված եք լինում բախվել: Նոր հեծանիվ հայտնաբերել պետք չէ, պարզապես յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ մարդը պետք է իրեն դնի դիմացինի տեղն ու համակողմանիորեն ուսումնասիրի տվյալ խնդիրը: Ժողովրդի վստահությունը կորել է, եկել է քայլ կատարելու ժամանակը: Ճարտար ու գեղեցիկ խոսելու փոխարեն գործ է պետք անել: Իրական բարեփոխումների արդյունքը մարդը պետք է զգա իր առօրյա կենցաղում: Ժողովրդի համար պատասխանատվություն ստանձնող մարդը պետք է մտածի ոչ թե իր, այլ միայն ու միայն պետության ու ժողովրդի մասին»,-իր խոսքում, մասնավորապես նշեց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին հանձնարարեց մշտական կապի մեջ գտնվել ոլորտի ներկայացուցիչների հետ: Նշվեց, որ առաջ քաշված բոլոր խնդիրները պետք է հնչեն նաև խորհրդարանի բարձր ամբիոնից:

Փոքր ու միջին բիզնեսի ամենատարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները կշարունակվեն նաև առաջիկայում: Նպատակը մեկն է՝ օգնության ձեռք մեկնել բոլոր այն մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:

 

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930