Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Թադեւոսյանը՝ ՕԵԿ-ի մասին. «Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ»

Ապրիլ 17,2014 10:34

ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանի հայտարարությունը` ՕԵԿ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

«Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին` համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար` հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս  այդ կուսակցությունում անելիք  չունեմ:

Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը` Հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես  նախարար մոտ 2 տարի` անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ  բարձրաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ»:

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈւԼԻ ՔԱՐՏՈւՂԱՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930