Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության դեմ ի նշան բողոքի մուկն ու կատու էին բերել (Տեսանյութ)

Ապրիլ 17,2014 12:21

Այն պահին, երբ ՀՀ կառավարությունում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարում էր նիստը՝ կառավարության առաջ հավաքված մի խումբ ցուցարարներ՝ իրացման գոտու բնակիչներ, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներ, գազի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներ, ի նշան բողոքի, կենդանի մուկ եւ կատու էին բերել:

Կենդանիներին բաց թողելով արկղից՝ բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկեցին «ժողովրդից փախնող ամեն պաշտոնյայի այս օրն ենք գցելու»:

Մարդկանց բազմությունից վախեցած մուկն ու կատուն, այս ու այն կողմ էին իրենց գցում՝ կատուն մի պահ փորձեց թաքնվել կառավարության շենքի առաջ պատ կազմած ոստիկանների ոտքերի արանքում, սակայն աղաղակող քաղաքացիների բարձր ձայնից վախեցած՝ թաքնվեց կառավարության սյուների արանքում:

Ի դեպ, ցուցարարների թվում կային նաեւ քաղաքացիներ, որոնք պարբերաբար մասնակցում են բնապահպանական մի շարք ակցիաների, որոնք սակայն հրճվանքով դիտում էին, թե ինչպես են իրացման գոտու բնակիչները վիզը շղթայած կենդանուն օգտագործում ակցիայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930