Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» կգործարկի նոր IPTV հեռուստատեսային համակարգ

Ապրիլ 17,2014 13:50

Այսօր Երեւանում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն եւ SPB TV ընկերությունը լրագրողներին համատեղ հայտարարեցին նոր IPTV հեռուստատեսային համակարգի գործարկման մասին:

SPB TV ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովը լրագրողներին հայտնեց, որ գործարկման առաջին փուլում բաժանորդներին կտրվի հեռուստաալիքների ստանդարտ փաթեթը, որը կներառի 50 տեղական եւ արտասահմանյան ալիքներ: Նա նշեց, որ ալիքները կհեռարձակվեն SD եւ HD վիդեոազդանշաններով: Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի գումարը կկազմի 3000 դրամ:

IPTV համակարգին անցնելու համար բաժանորդներին կտրվի հեռուստատեսային կցորդ, որը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին կամ աշխատել WI-FY փոխակերպիչի օգնությամբ:

Կիրիլ Ֆիլիպովը նաեւ ասաց, որ քանի որ Հայաստանում առաջատար է համարվում IPTV հեռուստատեսային համակարգը, ապա հույս ունեն, որ կարող են արդյունավետորեն մրցակցել այլ ընկերությունների հետ եւ հայ հեռուստադիտողներին առաջարկել որակյալ տեսաբովանդակություն:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողների հետ զրույցում շատ կարեւոր համարեց այն հանգամանքը, որ IPTV-ն գործարկվելու է ոչ միայն Երեւանում եւ Հայաստանի այլ խոշոր քաղաքներում, այլեւ այն գյուղական վայրերում, որտեղ հասանելի է Beeline ֆիքսված կապ: «Մենք համոզված ենք, որ Հայաստանի հեռավոր գյուղերի եւ քաղաքների համար չափազանց կարեւոր է մուտք ունենալ հեռուստատեսությանը եւ ինտերնետին: Գյուղական վայրերում նույնպես տեղեկատվություն ստանալու մեծ ցանկություն կա»:

Անդրեյ Պյատախինը ակնկալում է, որ իրենց օգտատերերի բազայի 30 տոկոսը մոտ ապագայում արդեն կսկսեն օգտվել IPTV ծառայությունից: Նրա կարծիքով՝ օգտատերերի մեծ մասը կլինի հենց գյուղական համայնքներից. «Հիմա մեզ մոտ ինտերնետ բաժանորդների մեծ մասը ոչ միայն Երեւանից է, այլ նաեւ գյուղական վայրերից, այդ պատճառով գտնում եմ, որ այլ բնակավայրերից ավելի հաճախ կսկսեն օգտվել մեր այս նոր IPTV ծառայությունից»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930