Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնի տնօրենը՝ «Պարալլելս Ֆիլմի» տնօրենին. «Երբ մրցանակ էր ստանում, ինչո՞ւ դժգոհություն չուներ»

Ապրիլ 17,2014 15:54

Aravot.am-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանին հարցրեց՝ ինչպես կմեկնաբանի «Պարալլելս Ֆիլմ» կինոարտադրության հիմնադիր տնօրեն, «Լուսավոր շրջան», «Փասիանի որսորդը», «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմերի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի քայլը, որ նա ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի նովելների մոտիվներով նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը Ազգային կինոյի «Հայակ 2014» մրցանակաբաշխության նոմինացված ֆիլմերի ցանկից  հետ է կանչել եւ ժյուրիին անվստահություն հայտնել:

«Եթե մարդը մրցանակաբաշխությանը ներկայացնում է ֆիլմը, նախապես տեղյակ է լինում ժյուրիի կազմից, իսկ եթե չէր վստահում, թող ի սկզբանե չներկայացներ: Երբ երկու տարի Հովհաննես Գալստյանը «Հայակի» մրցանակ էր ստանում, այդ ժյուրին շա՞տ լավն էր: Էլի նույն ժյուրին է, ուղղակի մի քանի պրոֆեսիոնալներ են ավելացել կազմում: Այդ ինչպե՞ս պատահեց, որ նախկինում ժյուրին էլ էր լավը, կարգն էլ ու ինքը ոչ մի դժգոհություն չուներ: Հիմա ինչ է թե իրենց ֆիլմը գլխավոր հավակնորդների մեջ չէ, ժյուրին է ո՛չ կոմպետենտ, սիստեմը՝ սխա՞լ… Նման գործելաոճը նույնիսկ բարոյական չէ: Իր բերած բոլոր փաստարկները  ոտքից գլուխ սխալ են, իր ասածներն են նոնսենս: Հովհաննես Գալստյանն ասում է, որ հարցը քննարկվել է ոլորտի առաջնակարգ մասնագետների հետ, մի հատ նայեք մեր ցանկը, այնտեղ կա՞ ոչ պրոֆեսիոնալ մարդ:  Ժյուրիի թարմացված կազմում են Մարիա Սահակյանը, Միքայել Պողոսյանը, Զավեն Բոյաջյանը, Նաիրա Մուրադյանը…Ընդ որում Մարիան իրենից շատ ֆիլմեր ունի: Ի դեպ, ինքը դժգոհում է, թե ժյուրիի կազմում ներկայացված չէ հնչյունային ռեժիսոր, լուսավորող եւ այլն եւ այլն: Իսկ ինչո՞ւ պետք է, օրինակ ժյուրիի կազմում լուսավորող լինի, եթե այդ անվանակարգերը չկան… Ժյուրիի կազմում, բնականաբար, այն մասնագետներն են, որոնք անհրաժեշտ են համապատասխան անվանակարգերի համար»,-ասաց պարոն Գեւորգյանը:

Կինոկենտրոնի տնօրենը հավաստիացրեց, որ խնդրին ինքը եւ ժյուրիի անդամներն ավելի մանրամասն կանդրադառնան մրցանակաբաշխությունից հետո:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երևանցի says:

    Այս գյուղացի, ավելի ճիշտ ռամիկ կոմսոմոլն դարձյալ ՄԵՅԴԱՆ ընկավ…..սա ուր կինոն ուր :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930