Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Վաղատուր գյուղում արկ է պայթել

Ապրիլ 17,2014 18:21

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում արկ է պայթել: Գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` արկը  պայթել է գիշերը ժամը 1:15-ի սահմաններում  գյուղի բնակիչ Դարչո Հովհաննիսյանի տան մերձակա հողամասում: Պայթյունի հետեւանքով կոտրվել են բնակչի տան, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող տների ապակիները, զոհեր ու տուժածներ չկան: «Բարեբախտաբար դեպքը գիշերն է եղել  եւ արկի պայթելու ժամանակ տարածքում մարդ չի եղել: Դարչոյի տան մոտ գտնվող նավեսի շիֆերներն են ջարդվել, տան ապակիները,  մոտ 50-100 մ հեռու գտնվող տների պատուհանները եւս  պայթյունի ալիքից կոտրվել են:  Արկը գտնվում էր պատի մոտ, մոտ 20 սմ խորությամբ, այդ հատվածը չի մշակվում ու բնակիչն այսքան ժամանակ չի իմացել, որ արկ կա իր տան մերձակայքում, հավանաբար պատերազմի տարիներից է  ընկել ու մնացել էստեղ: Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանները, պատասխանատու բոլոր կառույցներից եկել են մասնագետները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները եւս էստեղ էին», – փոխանցեց Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ հավելեց, որ դեպքի մասին այլ մանրամասներ այս պահին դեռ պարզ չեն, համապատասխան մասնագետներն այժմ  զբաղվում են այդ ուղղությամբ: Գյուղապետի հավաստմամբ գյուղում մինչեւ օրս  նման դեպք չէր եղել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930