Լրահոս
Օրվա լրահոսը

Վախճանվել է Գաբրիել Գարսիա Մարկեսը. «Ա1+»

Ապրիլ 18,2014 00:47

Մեխիկոյում կյանքի 87–րդ տարում մահացել է Նոբելյան մրցանակակիր, կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Հաղորդում է BBC–ն։ «100 տարվա մենություն»  վեպի հեղինակը վերջին շրջանում հիվանդ էր։

Վիպասան և լրագրող Գաբրիել Հոզե Գարսիա Մարկեսը (իսպաներեն՝ Gabriel José García Márquez) ծնվել է 1927թ. մարտի 6-ին:

1940–1946թթ. սովորել է Սիպակիր քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1946թ. ընդունվել Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (չի ավարտել), 1950թ.-ից զբաղվել է լրագրությամբ: 1954թ.-ից թղթակցել է Բոգոտայի «Էլ Էսպեկտադոր» («Դիտորդ») պարբերականին, 1955թ. տեղափոխվել է Եվրոպա և 2 տարի աշխատել որպես թղթակից: 1955թ. հրատարակել է «Թափված տերևներ», 1957թ.՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակները, 1961թ.՝ «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» պատմվածքների ժողովածուն:

 

Մանրամասները կարող եք կարդալ`  «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930