Լրահոս
Օրվա լրահոսը

Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը հանդիպել է լրագրողների հետ

Ապրիլ 18,2014 18:37

Ապրիլի 18-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանի հարց ու պատասխան հանդիպումը լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում Թվիթերի փոխնախագահը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադարձավ  այս շաբաթվա ընթացքում կայացած հանդիպումներին, դասընթացներին, խոսեց ապագա ծրագրերի մասին:

Լրագրողների հետ հանդիպումից հետո Րաֆֆի Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կվարի դասախոսություն` ծրագրային մշակման կառավարման թեմայով: «Այն, ինչ կարևոր է» խորագրով դասախոսությանը մեր հայրենակիցը կներկայացնի Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:

Հիշեցնենք, որ Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ 12-ից Հայաստանում է: Մեկշաբաթյա այցի ընթացքում Րաֆֆի Գրիգորյանը անց է կացրել ծրագրավորման երկու դասընթաց, հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:

Հանդիպման մանրամասների ու հանրային դասախոսության մասին՝ հաջորդիվ:

 

Սյունե Սևադա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930