Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուների հետ

Ապրիլ 18,2014 19:42

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ապրիլի 18-ին հանդիպեց ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի՝ Հայաստանի պատասխանատու Շտեֆեն Էրգելսմայի եւ Հարավային Կովկասի երկրների՝ կապի ոլորտի պատասխանատու Ուիլյամ Լահյուի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Կորյուն Նահապետյանը, կարեւորելով ՆԱՏՕ-ի եւ նրա Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը, նշեց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը իրականացվել է բավական արդյունավետ եւ կարեւոր դեր խաղացել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, մասնավորապես զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ու ոլորտի թափանցիկության ապահովման գործում: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այդ համագործակցությունը շարունակական կլինի, եւ խորհրդարանի ու իր ղեկավարած հանձնաժողովի դերակատարումը այդ ծրագրերի իրականացման գործում՝ առավել նշանակալից: Նա կարեւորեց միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ զինված ուժերի ներգրավվածությունն ու ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին հայ խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը:

Կորյուն Նահապետյանը անդրադարձավ նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշմանը՝ այն գնահատելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից բխող կարեւոր քայլ:

ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուները բարձր գնահատեցին Հայաստանի ներդրած ջանքերը համատեղ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու գործում եւ գոհունակություն հայտնեցին այն շարունակական դարձնելու պատրաստակամության համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ աշխարհաքաղաքական նոր իրողություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930