Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը գեներալ մարզպետից ճոխ նվեր արեց Եվրոպայի չեմպիոնին

Ապրիլ 18,2014 22:32

Օրերս Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը 1000 դոլար էր նվիրել հունահռոմեական   ոճի ըմբշամարտի Եվրոպայի  եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին` «Սպիտակ Արջ»-ին: 22-ամյա  գյումրեցին  Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում   5:0 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին, այսպիսով` երեք տարի  անընդմեջ հռչակվելով  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն:

Այսօր  ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը Արթուր Ալեքսանյանին  դրամական օգնություն տրամադրելու մասին էր: Արթուր Ալեքսանյանի անունը լսելով` ներկաները սկսեցին ծափահարել: Ավագանին որոշեց 1 միլիոն դրամ տրամադրել նրան, քանի որ քաղաքապետարանի սպորտի  բաժնի պետ Մեխակ Ղազարյանը զեկուցեց, որ տրավմա է նկատվում  նրա մոտ, վերականգնողական խնդիր է առաջացել: «Մեխակ ջան, ավելի շատ ունենայինք, ավելի շատ  կտայինք, մենք աշխարհի չեմպիոնի սպասելիք ունենք Արթուրից,  բայց 1 միլիոնի մեջ պիտի տեղավորվենք, արժանի տղա է, հալալ լինի էդ ծնողներին, որ էդպիսի որդի են դաստիարակել, և էսօր Եվրոպայի եռակի չեմպիոն, փառք ու պատիվ իրեն, բերեք մի հատ էլ ծափահարենք»,- ոգևորվեց  քաղաքապետը:

Ավագանու անդամներն էլ իրենց հերթին ոգևորվելով քաղաքապետի նախաձեռնությունից` նույն վայրկյանին որոշեցին իրենց գրպանից կես միլիոն դրամ ավելացնել` հատկացնելով  հայրենիքի պատիվը բարձր պահած չեմպիոնին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Գոնե չհրապարակեիք այս թշվառ վիճակը:Թուրքի է հաղթել, ու գրոշներ ենք տալիս տղային:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930