Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի դուստրն ու խնամին պատիվ են պահանջում

Ապրիլ 18,2014 22:39

Այսօր Արաբկիր Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատարանում նախնական նիստ էր նշանակված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի եւ խնամու՝ Հրանտ Սուվարյանի հայցն ընդդեմ քաղաքացիներ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի ՝ պատվի, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով: Երրորդ կողմ է ներգրավված նաեւ «Առավոտ» օրաթերթը:

Լեմբերիկ Խաչատրյանի փաստաբան Յուրի Խաչատրյանը միջնորդություն ներկայացրեց՝ գործի վարույթը կասեցնելու մասին՝ հիմնավորելով, որ վարչական դատարանում վիճարկվում է Երեւանի քաղաքապետի որոշման իրավաչափության հարցը, որով վերականգնվել է Լեմբերիկ Խաչատրյանի հարեւաններ Արթուր Խաչատրյանի, Հրանտ Սուվարյանի եւ Հայկ Եղոյանի բնակելի տան զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 810.0 քմ մակերեսով նրանց ընդհանուր սեփականությունը հանդիսացող հողամասին կից 226.13 քմ մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը:

Հայցվորների ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանն էլ առարկեց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ որեւէ նշանակություն չունի վարչական գործը, որը քննվում է. «Ամբողջ հարցն այն է, որ դատարանը գնահատելու համար, թե վիրավորանք է, զրպարտություն է, թե՝ ոչ այդ փաստերը արձանագրելիս արդյո՞ք եղել են այն փաստական հիմքերը, որով եղել է հրապարակումը: Որեւէ նշանակություն չունի, թե մեկ այլ ամիս հետո դատական ակտ կամ այլ փաստ կբացահայտվի, որի արդյունքում կպարզվի, որ կողմը ճիշտ էր: Առարկում եմ, որովհետեւ  հայտարարություն կատարելու պահին, զրպարտություն կատարելու պահին եղել են բավարար հիմքեր նման հայտարարություն անելու համար»:

Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 25-ը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930