Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական դասական երաժշտությունից մինչև ժամանակակից երգեր՝ երևանցի պատանիներիկատարմամբ

Ապրիլ 19,2014 17:57

Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցներում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված փառատոնի ավարտական համերգ-ներկայացումները։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ «Ֆրանսիական ներկապնակ» խորագրով համերգին։

Արամ Սուքիասյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի ամսվա ընթացքում կազմակերպվող համերգները յուրօրինակ ստուգատես են մշակութային կրթօջախների համար։ Քաղաքապետի տեղակալը նաև հավելել է, որ դպրոցների այսպիսի արձագանքը Ֆրանկոֆոնիայի ամսվան վկայում է, որ Ֆրանկոֆոն քաղաքների ասոցիացիային Երևանի անդամակցությունը ամուր հիմքերի վրա է։

Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ամփոփիչ համերգի ծրագրում ընդգրկված էին բարոկկոյից մոդեռն ժամանակաշրջանների ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, փոփ և այլ ժանրերի կատարումներ, երաժշտական պարային ներկայացումներ և այլն։ Համերգին մասնակցել են նաև դպրոցի՝ միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիր աշակերտները։

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930