Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ ՌԴ-ում. զոհվել է երեք ՀՀ քաղաքացի

Ապրիլ 20,2014 09:56

Ապրիլի 20-ին, ժամը 03.56-ին տեղեկատվություն է զետեղվել, որ ՌԴ Կուբանի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որը հաստատեց տեղեկատվության իսկությունը և հաղորդեց, որ իրենք կանեն անհրաժեշտ ճշտումներ և լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդեն:

Ժամը 04.38-ին ՌԴ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ ապրիլի 19-ին ժամը 02.40-ի սահմաններում Տիխորեցկի շրջանում՝ «Կովկաս» մայրուղում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հանդիպակաց գոտի և հարվածել ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային, ինչից զոհվել են 1994թ. ծնված Ա., 1953թ. ծնված Տ. Ա-երը և 1983թ. ծնված Ե. Թ.-ն, իսկ 1987թ. ծնված Ն. Ա.-ն տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Պավլոսվսկայի ԿՀՀ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930