Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել. aparaj.am

Ապրիլ 20,2014 10:10

Երեկ Փարիզի ժամանակով ժամը 5-ին ՀՅԴ Ֆրանսիայի Նոր Սերունդ երիտասարդական միությանը բողոքի ակցիա էր կազմակերպել Փարիզի կենտրոնական Շանզելիզե փողոցում՝ Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց:

Ֆրանսահայ երիտասարդները դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացված  հայերի ցեղասպանությունը և հատուցման պահանջ ուղղեցին Թուրքիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային դատապարտեցին թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության ու Քեսաբի վրա հարձակմանն օժանդակելու համար:

boxoq. Fransia

Շանզելիզեում գտնվող Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց երիտասարդները արյուն խորհրդանշող կարմիր ներկ թափեցին, այնուհետև մոտ 15 երիտասարդներ թուրքական   մշակութային գրասենյակի  դիմաց  նստացույց արեցին՝ իրենց հետ կրելով պաստառներ, որոնց վրա ֆրանսերենով գրված էր «Արդարություն հայ ժողովրդին», «Թուրքիա դուրս մեր հողերից» և հնչեցնում էին թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը դատապարտող կոչեր:  Թուրքական գրասենյակի դիմաց փակցվել էր մեծ պաստառ, որի վրա գրված էր «Արդարություն և հատուցում Հայոց ցեղասպանության համար»:

Ֆրանսիայի Նոր սերունդ երիտասարդական միությունից  Aparaj.am-ին հայտնեցին, որ բողոքի ակցիայի մեկնարկից մոտ մեկ ժամ անց ժամանեց ֆրանսիական ոստիկանությունը: Ոստիկանության ժամանումից հետո թուրքական գրասենյակի թուրք աշխատողները վեճի բռնվեցին ոստիկանների հետ և նրանցից մեկը հարվածեց ոստիկանին: Ոստիկանները, ժամանումից գրեթե անմիջապես հետո, պահանջեցին, որպեսզի ֆրանսահայ երիտասարդները դադարեցնեն բողոքի ակցիան: Երիտասարդները որևէ դիմադրություն ցույց չտվին ոստիկաններին, սակայն 7 երիտասարդների ձերբակալեցին և տարան ոստիկանական բաժանմունք, մոտ երկու ժամ անց 6 երիտասարդների բաց թողեցին, ոստիկանական բաժանմունքում պահելով ՀՅԴ Նոր Սերունդ երիտասարդական միության ատենապետ Լորիս Թուֆանյանին: police. Francia

 Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930