Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Զատիկը Ապարանի Խաչի մոտ (ֆոտոշարք)

Ապրիլ 20,2014 18:37

«Նիգ Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ Սուրբ զատիկը նշվեց  Ապարանի Մեծ Խաչի մոտ: Հոգեւոր դասը Տերունական աղոթքով ավետեց միջոցառման սկիզբը:

«Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ հանդիսությունը շարունակվեց Խաչից ներքեւ: Մարդիկ, սեղանների շուրջ ձվերի օրհնության կարգին մասնակցեցին, ապա ավանդական շուրջպարը պարեցին Լեյլա Սարիբեկյանի կատարման ներքո:

Հանդես եկան  «Հավատամք», «Նազանի» համույթները: Միասնական շուրջպարին երիտասարդների հետ պարեց նաեւ Աղվան Հովսեփյանը:

Ի դեպ, միջոցառման ներկաներից նկատեցինք պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին, ԱԺ պատգամավորներՍամվել Ալեքսանյանին եւ Հակոբ Հակոբյանին՝ տասնյակ ուղեկիցներով շրջապատված, հոգեւոր դասի ներկայացուցիչների, գլխավոր դատախազի նախկին երկու տեղակալներին` Գեւորգ Դանիելյանին եւ Արմեն Դանիելյանին:

Զատկվա տասնյակ սեղաններ էին գցվել հանրապետության տարբեր տեղերից եկած միջոցառումների համար:

Միջոցառման ավարտից հետո ամբողջ տարածքը մաքրվեց:

Աղվան Հովսեփյանի հետ բացառիկ հարցազրույցը կապված Քննչական մարմնի հետ, կարդացեք վաղը: 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆLeylaԱպարան

Nkar 1 Nkar 2 Nkar 3Nkar 6 Nkar 7 Nkar 8

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Սուրբ Աղվանի ապարանյան սուբ զատիկը,
    Աստվածավախն է համբուրում ոչ թե խաչը,
    Այլ արցունքի ու արյունի անեծք դուռը,
    Հայի սուրբը ուսադիրն է , արյան բույրը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930